Ադրբեջանցի ընտանիքը Հայաստանում ապաստան է ստացել. panarmenian
Ապրիլի 7-ին Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի հայցը բավարարվել է: «Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական և տրամադրել ապաստան Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ շեշտել, որ հարցը զուտ ապաստանի` հալածանքներից պաշտպանության մասին է: Այստեղ խոսք չի գնում նրանց բնակարանային տարածքով ապահովելու մասին»,- նշեց նա: Հունվարի 31-ի առավոտյան ԱԱԾ մամուլի բաժինը հաղորդագրություն էր տարածել, համաձյն որի հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում