Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետի հրաժարականը պարտադրել է Սերժ Սարգսյանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
0e7bd7a0c87d9f909c762fbdaec6fc8a

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետի հրաժարականը պարտադրել է Սերժ Սարգսյանը. «Իրեն հարգող քաղաքական գործիչը պետք է հրաժարական տար օֆշորային սկանդալից հետո,սակայն չտվեց, հիմա ինչո՞ւ պետք է տար»: Հրաժարականի հետ կապված մի քանի տարբերակներ են շրջանառվում, սակայն, ըստ Պետրոս Մակեյանի, չորս ոչ իշխանական ուժերը վարչապետի հրաժարականի հետ գրեթե կապ չունեն. «Ոչ իշխանական քառյակը մի քիչ շատ բան է իր վրա վերցնում, Հայաստանում ամեն ինչ նախագահն է որոշում»: Նա նաև նշեց, որ իրական ընդդիմություն չկա, և ոչ իշխանական 4 կուսակցությունները նույնպես ենթարկվում են իշխանություններին: Մակեյանը հավելեց, որ եթե իշխանությանը չենթարկվեին 4 ոչ իշխանական ուժերը, նրանք պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը, փոքր - ինչ վերապահում կարող եմ անել «Ժառանգություն» կուսակցության համար: Մակեյանին չի հետաքրքրում հաջորդ վարչապետի անունը, քննարկվող տարբերակներից նա հանում է Ռոբերտ Քոչարյանին. «Քոչարյանը լիներ վարչապետ, կստացվեր, որ Սերժ Սարգսյանն է Քոչարյանի մոտ նախագահ աշխատում, իշխանությունը կկիսեր, իսկ Սերժ Սարգսյանին պետք է օպերատոր վարչապետ, որ անի այն, ինչ իրեն թելադրեն: «Վարչապետի ընտրությունից հետո ոչ մի բան չի փոխվելու, քանի որ տնտեսության օլիգարխիկ լինելը վարչապետից չի կախված, ամեն ինչի մեղավորը Սերժ Սարգսյանն է»,- ընդգծեց Մակեյանը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը վարչապետի համար անուն չնշեց. «Ավելորդ էներգիա չունեմ այդ մասին մտածելու»: