Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Twitter-ի փոխնախագահը կայցելի Հայաստան

Հասարակություն
index1

Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով ապրիլի 12-ն կայցելի Հայաստան: Ապրիլի 14-ին և 16-ին Րաֆֆի Գրիգորյանը Թումոյում կվարի ծրագրավորման առաջադեմ դասընթաց՝ համալսարանի ուսանողներին և ՏՏ ոլորտի մասնագետներին ծանոթացնելով Թվիթերի API-ին, իսկ ապրիլի 15-ին և 17-ին՝ միջին մակարդակի դասընթաց գրագետ կոդավորման մեթոդների մասին: Ապրիլի 18-ին Րաֆֆին կանցկացնի բաց դասախոսություն Թումոյում ծրագրային մշակման կառավարման թեմայի շուրջ՝ ներկայացնելով Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը: Րաֆֆի Գրիգորյանը եւ իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարեւորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները եւ ծրագրային դարանները։