Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա

Քաղաքականություն
ef15e01950aa6a07ee0c923a8f5d5303

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը 2014թ. ապրիլի 7-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակության կազմում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: