Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԴ-ն ուզում էր լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ». փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Pastaban

«Սահմանադրական դատարանն ուզում էր լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ»,-«Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանելով ՍԴ երեկվա որոշումը` նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը։ Երեկ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները շարունակվում են։ Նորայր Նորիկյանը հասկացել է՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը աշխատողներից գանձվող պարտադիր կենսաթոշակային գումարները ենթակա են վերադարձման. «Եթե պետությունը, կամ այսպես կոչվող ֆոնդերը կհրաժարվեն, համենայնդեպս մարդիկ ունեն օրենքով սահմանված բոլոր միջոցներով իրենցից կորզված գումարները հետ վերադարձնելու իրավունք»։ Նորայր Նորիկյանը համոզված է՝ երկրի Բարձր դատարանի որոշումը ճնշումներից զերծ չի եղել։ «Մեր գործադիր իշխանությունը, ձեռնարկել է մի ֆունդամենտալ ծրագիր, որը նաեւ շահագրգիռ կողմեր ունի արտերկրում։ Մի մոռացեք ԱՄՆ դեսպանի հրճվանքը այս գաղափարի ներդրման շուրջ։ Այս գաղափարում նույնիսկ Հայաստանի գործող իշխանությունը ինքնուրույն չէ, ուր մնաց՝ ՍԴ-ն»։ Հարցի լուծումը փաստաբանը տեսնում է ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում։ Արդյո՞ք պետք է պարտադիր բաղադրիչով կուտակային կենսաթոշակային մի համակարգ, երբ 1974թ-ից հետո ծնվածների 80 տոկոսը, որոնց նկատմամբ տարածվում է օրենքը, դեմ է դրան։ Իրավաբաններից եւ սահմանադրագետներից շատերն այսօր խուսափեցին մեկնաբանություններ եւ պարզաբանումներ տալ՝ տեսախցիկից դուրս հայտնելով, որ ՍԴ երեկվա որոշումը ճահիճ է հիշեցնում: