Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճնշման հերթական եւ ամոթալի գործողություն»

Քաղաքականություն
շանթ

Հայտարարություն «Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը խիստ մերժողական դիրքորոշում է արտահայտում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պատվերի կապակցությամբ։ Դեպքերից 5 ամիս անց անչափահաս երեխայի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը որակում ենք որպես ճնշման հերթական և ամոթալի գործողություն քաղաքական գործիչ և քաղաքական բանտարկյալ Շանթ Հարությունյանի դեմ, ինչպես նաև քաղաքական հետապնդում Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացու դեմ: Խստորեն դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրողական վարքագիծը՝ ակնհայտ անհիմն մեղադրանքի առաջադրումը Շահեն Հարությունյանի նկատմամբ: Հաստատակամորեն առաջարկում ենք ձեռնպահ մնալ քաղաքական մանրախնդիր և վրիժառու պատվերի կատարումից և մեր երկիրը միջազգային հանրության առջև խայտառակելուց: «ՇԱՆԹ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ