Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյան մասին կանխատեսում եղել է. ԱԻՆ ներկայացուցիչ (տեսանյութ)

Հասարակություն
4e317442b28ff78f628e0957375401a2

Մարտի 30-ից ապրիլի 1-ը հանրապետության ավտոճանապարհների տարբեր հատվածներում գրանցվել է ավտոմեքենաների արգելափակման եւ խցանման 51 դեպք, անվտանգ տարածք է դուրս բերվել 165 տրանսպորտային միջոց եւ 519 քաղաքացի: Անդրադառնալով վերջին երկու օրերին հանրապետությունում ստեղծված արտակարգ վիճակին՝ լրագրողներին տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքերով՝ իրենք նախապես տեղյակ էին, որ հնարավոր է առատ ձյուն եւ պատրաստվել էին, համապատասխան տեղեկատվություն տեղումների մասին եղել է նաեւ կայքում։ Ըստ Խանգելդյանի՝ կանխատեսումները սխալ էին միայն կարկուտի մասով՝ օդերեւութաբանները կարկուտ չէին կանխատեսել: Վերջինս բնակչությանը խորհուրդ տվեց արտակարգ օրերին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: «Չկա մի երկրում որեւէ պրակտիկա, երբ ցիկլոնի տակ ճանապարհ են մաքրում, դա անիմաստ գործառույթ է եւ իրականացվում է ծայրահեղ դեպքում: Կենսաապահովման ամենակարեւոր դեպքերի համար։ Ովքեր մաքրում են ճանապարհը, ռիսկի են դիմում, քանի որ ցածր տեսանելիություն է»,- հիշեցրեց նա: Ի դեպ, Հովհաննես Խանգելդյանը մեկ անգամ եւս նշեց, որ արտակարգ պայմաններում իրենց հետ են եղել նաեւ ոստիկանությունը: