Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բույսերը պաշտպանում են անգամ մոմերի միջոցով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
jermoc-1

Այս գիշեր Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակչուհի Ալինա Համբարձումյանը ջերմոցում է լուսացրել։ Վարունգի ու լոլիկի սածիլները պաշտպանում էր ցրտահարությունից։ Բույսերը սառնամանիքից պաշտպանելու համար նա ջերմոցը ծածկել է լրացուցիչ պոլիէթիլենային ծածկով և մարգերում մոմեր դրել. «4 տակ ցելոֆոն ենք դրել, մոմեր ենք վառելու, դրանից հետո կսպասենք տեսնենք Աստված ինչ ա կամենում, եթե շատ ուժեղ ցուրտ լինի, պետք է ջերմոցները մուխ տանք», - մանրամասնում է տիկին Ալինան։ Գյուղացին յուրաքանչյուր մարգում 10 մոմ է վառում։ Համոզված են՝ մոմերի տաքությունը կպաշտպանի բույսերը ցրտահարվելուց։ Իսկ ջերմոցը ցրտից պաշտպանելու համար հողագործը լրացուցիչ ծախսերի տակ է ընկել. «Հատը 100 դրամով մոմ են առել, մի 10 000 դրամի, 70 000 դրամի էլ ցելոֆոնի համար ենք ծախսել, ուրիշ ճար չկար, եթե չառնեինք՝ կզրկվեինք ամբողջ տարվա ապրուստից»,- նկատում է նա։ Ալինա Համբարձումյանի խոսքով՝ տեղացած առատ ձյունը վնասել է ջերմոցը՝ պոկելով ծածկը. «Երեկ ամբողջ օրը տղաներս, հարսս էդ գործին են եղել, ձյունը եկել, ծանրությունից ճղել էր ծածկը, պատռված ցելոֆոնները արդուկել ենք, կպցրել, նորից ծածկել», - ասաց հողի մշակը։ Տիկին Ալինան եղանակի կանխատեսմանը այդքան էլ չի հավատում, նա սեփական դիտարկումներ է կատարում և ընդգծում, որ շատ ցուրտ չի լինի. «Առանց լուսնի ցուրտ չի լինում, իսկ հիմա նորալուսին է, ուժեղ ցուրտ չի լինի»։ Ասում է՝ ժամանակից առաջ չի ընկնում, և չի էլ փորձում միանշանակ ասել, թե իրեն կհաջողվի՞ վարունգներն ու լոլիկները փրկել ցրտի ճիրաններից. «Եղանակի հետ կռիվ տալով ապրում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»։ jermoc