Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեւանի իշխանը պետք է բազմացնել գոնե կիսաարհեստական եղանակով». Առավոտ (տեսանյութ)

Տնտեսություն
6826ca4a54a67d9caeb27c8ad325fd4c

«Առավոտը» ձկների արհեստական եղանակով աճեցման վերաբերյալ հարց է ուղղել ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանին: Ըստ Բ. Գաբրիելյանի՝ ձկների արհեստական եղանակով աճեցման եւ ազոտով ու ֆոսֆորով հարուստ արհեստական կերը՝ Սեւան լցնելու պարագայում Սեւանա լճի առանց այդ էլ ոչ կայուն վիճակում գտնվող էկոհամակարգը կարող է վտանգի տակ կանգնել. «Բոլոր արտաքին միջամտությունները կարող են բերել Սեւանի էկոհամակարգի լուրջ փոփոխությունների»: Նա ասում է, որն ցանկացած գործողություն, որ արվում է երկրում, մասնավորապես, Սեւանի հետ կապված՝ լինի դա բիզնես ծրագիր, թե որեւէ այլ նախաձեռնություն, պետք է համապատասխանի բնապահպանական բոլոր պահանջներին եւ ոչ մի դեպքում չպետք է ազդի էկոհամակարգի վրա: Այդուհանդերձ, մասնագետը ասում է, թե դա չի նշանակում, որ ամեն ինչ հարկավոր է մերժել. «Չպետք է ասենք՝ մեզ ոչինչ պետք չի: Մենք հիմա լավ վիճակում չենք գտնվում, որպեսզի ամեն ինչից հրաժարվենք, մենք վատ վիճակում ենք եւ դա պետք է ուղղել՝ լինի դա բիզնես ծրագրով թե այլ, ուղղակի պետք է բոլոր ռիսկերը գնահատելով անել: Բիզնեսը կարող է չհակասել կայուն զարգացմանը եւ չվնասել բնապահպանությանը: Պետք է ոսկե միջինը գտնվի, որի արդյունքում ե՛ւ բիզնեսը կզարգանա, ե՛ւ բիզնեսից ստացված եկամուտները կծառայեն բնապահպանական հարցերի լուծման համար»: «Առավոտի» հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի վերադառնալ Սեւանում բնական եղանակով ձկան վերարտադրությանը, Բորիս Գաբրիելյանի պատասխանը լավատեսական չէր. «Իմ փորձագիտական կարծիքով մոտակա ժամանակ բնական վերարտադրության հարցը չի լուծվի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ