A
A
Մեր ըմբիշները դոպինգ ստուգման կենթարկվեն
Լոզանում կայացած հակադոպինգային համաշխարհային գործակալության ամենամյա հերթական համաժողովի մասնակիցներին զարմացրել է այն, որ Հայաստանի առաջնություններում դոպինգ ստուգում չի կատարվում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Համաշխարհային գործակալության ղեկավարները շեշտել են, որ գլխավորապես այդ պատճառով են միջազգային մրցաշարերում որակազրկվել Հայաստանի որոշ մարզիկներ: Նշենք, որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը 2014 թ. դոպինգ ստուգման կենթարկի մեր ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշներին: Գործընթացը ֆինանսավորելու է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան: