Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան ասուլիս
A A
Պաշտոնական

«ԼՂ-ից այսօր տեղափոխված մեր հայրենակիցներից մեկը հոսպիտալացվել է»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 քաղաքացիներին դիմավորելու:
 
Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
 
10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է: