Նոր հրացան ուղեգրի համար
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայում տեղի է ունեցել հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՀՖ մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու ղեկավարության անդամները հանդիպել են Մոսկվայում փետրվարի 26-ից մինչեւ մարտի 6-ը Եվրոպայի առաջնությանը մասնակցած մարզիկների ու մարզիչների հետ: Պատանի հրաձիգ Հրաչիկ Բաբայանը, ով Մոսկվայում նվաճել է Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր, նախագահի կողմից ստացել է նոր Fainwerkbow 800X օդամղիչ հրացան` հետագա մարզումների համար: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին պարգեւատրել են մի քանի անհատների, մասնավորապես ՀԱՕԿ փոխնախագահ Գագիկ Շահգելդյանի եւ գործարար Արմեն Պառլակյանի կողմից: Ֆեդերացիայի նախագահը հայտնել է, որ ապրիլի 18-20-ը տեղի կունենա իր կողմից ամեն տարի կազմակերպվող Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հրաձգության մրցաշարը, որտեղ կլինեն բազում անակնկալներ: