Արթուր Այվազյանը կընդունի ՌԴ քաղաքացիություն
2008 թվականի օլիմպիական չեմպիոն Արթուր Այվազյանը պատրաստվում է դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Բանն այն է, որ հայազգի հրաձիգը 1997 թվականից բնակվում է Սիմֆերոպոլում եւ հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի ներքո: Սակայն այն բանից հետո, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանի կազմ, թերակղզու բնակիչների մեծ մասը ՌԴ քաղաքացիություն են ընդունել: «Ես պատրաստվում եմ բնակվել Ղրիմում, ուստի պարտավոր եմ դառնալ Ռուսաստանի քաղաքացի: Համոզված եմ, որ այժմ սպորտը բավականին կբարգավաճի Ղրիմում», - ասել է անվանի հրաձիգը: Նշենք, որ Արթուր Այվազյանը հրաձգությամբ մարզվել է Երեւանի սպորտային հրաձգության ակումբում: 1990 թվականին նա սովորելու է մեկնել Լվով: 1995 թվականից սկսած Արթուր Այվազյանը միաժամանակ ծառայում էր ուկրաինական բանակում` որպես մարզական ակումբի սպա: