Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղարկեցին մեդալները

Սպորտ
sport-sambo-foto

Վանաձորում ավարտվեց սամբոյի Հայաստանի 2014 թ. տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցեցին Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի եւ Արմավիրի մարզերի, Երեւանի եւ Արցախի մոտ 80 մարզիկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, 52 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը: Մնացած կարգերում ոսկե մեդալ են նվաճել Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Արթուր Սահակյանը (62 կգ, Սպիտակ), Մարտին Միրզոյանը (68 կգ, Արցախ), Վաչիկ Վարդանյանը (74 կգ, Եղվարդ), Մհեր Կարապետյանը (82 կգ, ԲԿՄԱ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ, ԲԿՄԱ), Էդուարդ Հակոբյանը (100 կգ, Երեւան) եւ Էդուարդ Դավթյանը (+100 կգ, Արտաշատ): Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվել են համապատասխան դիպլոմներով, մեդալներով եւ դրամական պարգեւներով: Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականի կազմը, որը մայիսի 15-19-ը Ռումինիայում մասնակցելու է սամբոյի Եվրոպայի առաջնությանը: