Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտարկումներ ձվի շուկայում

Հասարակություն
ffe11fa884b5fbdeef1522e2d2aa2ca7

Սննդի անվտանգության պետական ծառայությունը ձվի շուկայում դիտարկումներ է սկսել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը։ Նրա խոսքերով՝ դիտարկումներն անցկացվում են մայրաքաղաք Երեւանում եւ Շիրակի ու Լոռու մարզերում։ Ձվի ժամկետների հետ կապված դժգոհությունները ստացվել են հենց այս մարզերից։ Դիտարկումներն սկսվել են մարտի 28-ին, կշարունակվեն մինչեւ ապրիլի 2-ը։ Դրանից հետո կհայտարարվի դիտարկման արդյունքների մասին։