A
A
Լեւոն Արոնյանը պարտվեց վերջին տուրում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը լիովին ձախողվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում, որն այսօր ավարտվեց Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: Մեր շախմատիստը վերջին, 14-րդ տուրում, սպիտակներով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Մոտ 7 ժամ տեւած պարտիան ավարտվեց 91-րդ քայլին, սեւերի հաղթանակով: Այդպիսով, Լեւոն Արոնյանը մնաց 6,5 միավորով եւ 2-րդ հորիզոնականից միանգամից նահանջեց 6-րդ տեղ, իր դիրքը զիջելով հենց Սերգեյ Կարյակինին: Հիշեցնենք, որ մրցաշարը ժամանակից շուտ հաղթեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որն այս տարվա նոյեմբերին աշխարհի թագի համար կանցկացնի եզրափակիչ մրցամարտ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: