Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գետառը դարձել է աղբավայր (տեսանյութ)

Հասարակություն
getar

Գետառի շրջակայքում ապրող տարեց բնակիչները հիշում են` ժամանակին գետը հայտնի էր իր մաքուր ջրով, երեխաներն անգամ լողում էին այստեղ: Այսօր գետին մոտենալ ոչ ոք չի համարձակվում աղբակույտերի պատճառով, սակայն գարշահոտությունը դարձել է բնակիչների կենցաղի անբաժանելի մասը: Հատկապես տարեց տղամարդիկ ողջ օրն անցկացնում են գետի հարեւանությամբ՝ նարդի խաղալով` խոստովանելով, որ իրենք ի վիճակի չեն մաքրել շրջակայքը: Ինչո՞ւ է Գետառը տարիներ շարունակ ծառայում որպես աղբավայր, բնակիչների պատասխանն անկեղծ է` Արցախի փողոցի այս հատվածում աղբամաններ չկան։ Տարին մեկ գետի աղբը մաքրելու փոխարեն բնակիչները քաղաքապետարանից աղբամաններ են պահանջում, հակառակ դեպքում, խոստովանում են, աղբն իրենց տներում պահել չեն պատրաստվում: Մանրամասները` տեսանյութում