A
A
Հանդբոլիստուհիները կմեկնեն Հունաստան
Հայաստանի հանդբոլի կանանց հավաքականն այսօր կմեկնի Հունաստանի Լարիսա քաղաք, որտեղ կմասնակցի «Չելենջ տրոֆի» մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարի մասնակից 8 հավաքականները բաժանվել են երկու խմբի: Հայաստանի հավաքականը հանդես կգա B խմբում, որտեղ ընդգրկվել են նաեւ Էստոնիայի, Բուլղարիայի եւ Իսրայելի ընտրանիները: Խաղերը կկայանան մարտի 28-ին, 29-ին եւ 30-ին: