Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտը» կործանելու քաղաքականություն է տարվել. Փաստինֆո

Հասարակություն
26.03.24

«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը 2007 թվականից ի վեր տարել է գործարանը կործանելու քաղաքականություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ով գործարանը ղեկավարել է 2005-07 թվականներին: Նախկին տնօրենը հավելեց նաև, որ տարիներ շարունակ «Նաիրիտ»-ը շուկայից դուրս մղելու նպատակային ծրագիր է իրականացվել: «Նաիրիտ»-ը մեծ մրցակից էր դարձել ռուսական «Բայեր» ընկերության համար, մեծ թափով գրավել էր ռուսական շուկան»,- նշեց նախկին տնօրենը: Ի դեպ, գործարանի ներկա վիճակի համար Կարեն Իսրայելյանը մեղադրում է նաև ՀՀ կառավարությանը, քանի որ վերջինը գործարանի 10% բաժնետերն է, և, իր խոսքով, եթե գոնե այդ 10%-ի հսկողությունը ճիշտ կատարեր և ոչ թե վստահեր «Նաիրիտ»-ի ղեկավարությանը, ժամանակին կկարողանար կանխել անցանկալի զարգացումները: «2009թ. հունվարի 1-ի դրությամբ «Նաիրիտ»-ի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունը պետք է արդեն շուրջ 60 մլն. դոլարի ներդրում կատարեր և, պայմանագրի համաձայն, չկատարելու դեպքում պետք է զրկվեր իր բաժնեմասից: Չկատարեց, իսկ կառավարությունը դրա մասին տեղյակ էր և կարող էր նրա ձեռքից վերցնել, այդ դեպքում կառավարությունը նորից կդառնար գործարանի 100%-անոց բաժնետերը, ինքն իր քաղաքականությունը կվարեր»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք՝ այս օֆշորային ընկերության կառավարման շնորհիվ այսօր «Նաիրիտ»-ը շուրջ 300 մլն դոլարի պարտքեր ունի: Բացի այդ, նաև դատական պրոցեսների մեջ է: Ավելին՝ այստեղ