Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինան՝ ռիսկային գործընկեր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
07866a656669ef540fdf9422cb4c7651

Մինչեւ ռուս-ուկրաինական հարաբերությունները չկայունանան, առեւտրաշրջանառության ոլորտում Հայաստանի համար Ուկրաինան կլինի ռիսկային գործընկեր՝ վստահ է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Թեեւ միությունը տեղական արտադրողներից դեռ բողոքներ չի ստացել, սակայն պարոն Սաֆարյանը կասկած չունի, որ հայ-ուկրաինական գործարար կապերը ժամանակավորապես կպասիվանան. «Մեր արտահանող ընկերությունները, որոնք հիմնականում սննդամթերք են արտահանում, որոշակի վերապահումներ պետք է ունենան, որովհետեւ վճարային հաշվեկշիռը պատշաճ մակարդակի չի, որովհետեւ տնտեսությունը կազմալուծման վտանգի տակ է»։ 2013թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 240 մլն դոլար, որը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4,1%-ն է: Դեպի Ուկրաինա արտահանման մեջ գերիշխում է հայկական կոնյակը՝ տարեկան մոտ 9-10 մլն դոլարի չափով: Ուկրաինայից մեր երկիր ներմուծվող ապրանքների տեսականին ավելի մեծ է։ Առաջին հորիզոնականում ծխախոտն է, որին հաջորդում են պողպատյա գլանվածքներն ու շոկոլադը։ Ուկրաինայից նաև մեծ քանակությամբ ձեթ է ներկրվում՝ տարեկան մոտ 10 մլն դոլարի չափով, որը Հայաստան ներկրվող ձեթի մեկ երրորդն է կազմում։ Ուկրաինական որոշ ապրանքներ նույնիսկ տեղական արտադրանքի լուրջ մրցակից են դարձել, սակայն Վազգեն Սաֆարյանը վստահեցնում է՝ դրանք անփոխարինելի չեն։ Այլ մանրամասներ՝ կից տեսանյութում