Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույց դատախազության մոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hacadul-

Արմավիրի մարզից Խուդոյանների ընտանիքն արդեն 2 օր է՝ անժամկետ նստացույց է անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Իսկ ընտանիքի հայր Աշոտ Խուդոյանը նաև անժամկետ հացադուլ է հայտարարել։ Խուդոյանը որոշել է ընտանիքի հետ կրկին նստացույց անել, երբ իմացել է, որ պապի կտակը կեղծելու իր հաղորդման հիման վրա վերջին նախաքննության արդյունքում քրեական գործ չի հարուցվել քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ: Նա պահանջում է, որ անձամբ Սերժ Սարգսյանը և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերականգնեն իր ոտնահարված իրավունքները: Խուդոյանը նշում է ՝ հացադուլը և նստացույցը կշարունակի այնքան ժամանակ, մինչև արդարությունը վերականգնվի և կեղծարարներն ու իրենց պաշտոնակից ընկերները պատասխան տան անօրինական գործողությունների համար։ Նրա խոսքով՝ Հայաստանում օրենք չկա, հակառակ դեպքում իր բարձրացրած խնդիրը արձագանք կստանար, և պապի կտակը կեղծածներն արդեն ճաղերի հետևում կլինեին. «Օրենք չկա, ի՞նչ է, սա մաֆիայ ա, կանգնեք միանգամից ասեք օրենք չկա, որ մենք էլ իմանանք՝ ոնց պաշտպանենք մեր անձը», - նշեց Խուդոյանը։ Սա Խուդոյանի 3-րդ հացադուլն է. «Նստացույց մեկ անգամ փորձեցի կատարել, փափուկ բարձր դնելով՝ լավ կլինի, լավ կլինի, պաշտոնյանների խոսքին հավատալով դադարեցրեցի», - ասաց նա։ Աշոտ Խուդոյանը նկատում է՝ իր գործով դատախազ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2րդ-ի եղբոր որդին՝ Կորյուն Ներսիսյանը չէր ցանկանում, որ այս գործը հասներ գլխավոր դատախազություն։ «Ակնհայտ էր, որ Կորյուն Ներսիսյանը վախեցած էր, չէր ուզում հարցը տարբեր տեղեր հասցնեի, նա գիտի, որ այս գործը կեղծված է, իր ասելով ինքը 6 անգամ գործը նայել է, բայց չգիտի՝ ոնց փակի», - հավելեց նա։ Հեղինե Խուդոյանն էլ ասաց. «Թող մեր պաշտոնյաներն ամաչեն` մարդուն ինչ աստիճանի են հասցրել: Թող գան տեսնեն, որ իրենց ապագա զինվորը էստեղ ա մեծանում»։ Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանը բողոքում է, որ մայրն ու քույրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավորների հետ կեղծել են իր պապի կտակը և իր ընտանիքին անօրինական կերպով զրկել բնակարանից։   maxresdefault