A
A
Նոր արագաչափեր Կոմիտասի պողոտայում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է նաև Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտաս-Վրացական խաչմերուկից դեպի Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ուղղությամբ տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանություն