Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

42 գլուխ կով ունի, բայց օրվա ապրուստը հազիվ է հոգում (տեսանյութ)

Մարզեր
shamut1

Շամուտ գյուղում գրեթե բոլորն են զբաղվում անասնապահությամբ։ Անասնապահությունն այս գյուղում ապրուստի հիմնական միջոցն է, սակայն գյուղում ոչ սպանդանոց կա, ոչ էլ՝ կաթի վերամշակման արտադրամաս, այդ պատճառով էլ շամուտեցին իր չարչարանքով միայն օրվա հացն է կարողանում ապահովել: Հենրիկ Կիրակոսյանն ամբողջ կյանքում անասնապահությամբ է զբաղվել։ Իր տնտեսությունում 42 գլուխ կով ունի, բայց ստացված եկամուտով չի կարողանում բավարար չափով հոգալ ընտանիքի կարիքները։ Հիշում է, որ ԽՍՀՄ-ի օրոք գյուղացու կրած վնասը պետությունը փոխհատուցում էր, ինչը ցավոք այսօր այդպես չէ։ Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ-ի