Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ արտաքին քաղաքականությունը մոտ 15 տարով հետ է ընկել. Ուեյն Մերրի (տեսանյութ)

Քաղաքականություն
ուեյն

Պետք չէ թերագնահատել Թուրքիայի դերակատարումը հատկապես Հարավային Կովկասում: Այս համոզմանն է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ներկայացուցիչ Ուեյն Մերրին, որն այսօր մասնակցում էր «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսին: Նա չթաքցրեց, որ ԱՄՆ-ն անվտանգության ոլորտում իրեն որպես գործընկեր դիտարկում է Թուրքիային. «Թուրքիայում կա հատուկ հետաքրքրություն տարածաշրջանի մյուս երկների հետ, մինչդեռ ՀՀ արտաքին քաղաքականությունը մոտ 15 տարով հետ է ընկել: Թուրքիան դինամիկ զարգացում է ունենում, եւ եթե կարծում եք, թե պայմանները ձեր օգտին կփոխվեն, սխալվում եք»: Քննարկման ընթացքում ԱՄՆ ներկայացուցչի խոսքը տարբերվեց իր սուր, հարձակողական տոնայնությամբ, որն աննկատ չմնաց հայ ներկայացուցիչների կողմից: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անընդունելի համարեց, որ Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում առանցքային է. «Ինչպես կարող է ոչ տարածաշրջանային պետությունը խաղալ կենտրոնական դեր տարածաշրջանային պրոցեսներում, եթե նա դիվանագիտական հարաբերություններ չունի տարածաշրջանի երկրներից մեկի հետ, եթե նա 2 տասնամյակից ավելի իր սահմանը փակ է պահում եւ տարածաշրջանի երկրներից մեկի նկատմամբ շրջափակման ծրագիր է իրականացնում»: Իսկ Քաղաքական եւ իրավական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկումները վերաբերում էին 2009թ. Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ըստ նրա` ստորագրումից հետո առաջին բացասական հետեւանքը եղավ այն, որ տարածաշրջանում կտրուկ բարձրացավ ՌԴ դերակատարումն ու ազդեցությունը: Բացի այդ. «Ցյուրիխյան արձանագրությունները շատ բացասական ազդեցություն են ունեցել Մինսկի խմբի բանակցային գործընթացի վրա»: Պարոն Շահնազարյանը նաեւ անընդունլի համարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանի այն խոսքերը, թե հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ առաջին ու 2-րդ նախագահների քաղաքականությունը նույնն է եղել. «Մինչ 1998թ.` մինչ, այսպես ասած, ռազմական հեղաշրջումը ՀՀ-ում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի եղել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Այն բանից հետո, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, նա առաջ բերեց ճանաչման հարցը: Դա սխալ է»: