Ես անձամբ ենթարկվել եմ ատելության խոսքի․ Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ պատվիրակ Սոնա Ղազրյանի ելույթը․
«Բռնությունը, ահաբեկումը և ատելության խոսքը, որոնք ուղղված են քաղաքական գործիչների դեմ, պարզապես անձնական հարձակումներ չեն։ Դրանք հարձակումներ են ներկայացուցչական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության և գաղափարների ազատ փոխանակման վրա, որոնք պահպանում են ժողովրդավարությունը։
Երբ ընտրված ներկայացուցիչներին լռեցնելու համար սպառնում են, միայն քաղաքական գործիչը չէ, որ կորցնում է իր ձայնը․ քաղաքացիներն էլ են կորցնում իրենց ձայնը։
Հայաստանում քաղաքականությունը երկար ժամանակ դիվայնացվել է և հազվադեպ է ընկալվել որպես հարթակ երիտասարդ կանանց համար։ Միջավայրը չէր խրախուսում նրանց մասնակցությունը, և չէր էլ ցույց տալիս, որ հանրային կյանքը բաց է նոր սերնդի կանանց ձայների համար։
Միայն Թավշյա հեղափոխությունից հետո երիտասարդ կանայք սկսեցին ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին՝ իրենց հետ բերելով այն էներգիան, որի կարիքն ունեին ժողովրդավարական ինստիտուտները։ Սակայն այս առաջընթացը բախվեց դիմադրության։
Անձամբ ես բախվել եմ զգալի ատելության խոսքի՝ թե՛ իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով։ Դրա մեծ մասը նպատակ ուներ ոչ թե միայն ինձ վիրավորել, այլ հանրությանը փոխանցել ավելի լայն ուղերձ՝ որ քաղաքականությունը տեղ չէ երիտասարդ կանանց համար։
Ես արդեն յոթ տարի ծառայում եմ խորհրդարանում և սովորել եմ մի շատ պարզ, բայց արդյունավետ մեթոդ՝ դրան դիմակայելու համար․ բարձրաձայն խոսել դրա մասին։
Լռությունը պաշտպանում է խնդիրը։ Ազնվությունը սկսում է քանդել այն։
Այս խնդիրների մասին բաց խոսելով՝ մենք օգնել ենք ճանապարհ հարթել նոր կին քաղաքական գործիչների համար, որոնք, իմ կարծիքով, արդեն ավելի քիչ են թիրախավորվում պարզապես կին և երիտասարդ լինելու համար։
Մենք նաև պետք է գիտակցենք նման հարձակումների ռազմավարությունը․ այն է՝ քաղաքականությունը ներկայացնել որպես թշնամական, հոգնեցուցիչ և անցանկալի միջավայր երիտասարդ սերնդի համար։
Շնորհակալություն»։