Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ ծառատեսակներն անհետացման եզրին են (տեսանյութ)

Հասարակություն
grab_tree_01

Հայաստանում վերջին տարիներին ծառահատումները նվազել են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը։ Նա նշեց, որ անցած տարի գրանցվել է 928 ծառահատման դեպք: 2012-ին արձանագրվել է ծառահատման 1320 դեպք։ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետի փոխանցմամբ՝ չնայած մենք տարիներ շարունակ ճնշումներ ենք ունեցել մեր անտառների վրա, այդուհանդերձ, մյուս երկրների համեմատ հայաստանյան անտառները լավ վիճակում են գտնվում։ Նրա խոսքով՝ մենք ծառահատումից ավելի գլոբալ խնդիրներ ունենք՝ ծառերի տեսակների փոփոխման, թվաքանակի նվազման։ Վերջին տարիներին ծառերի լավ տեսակները անհետացման եզրին են կանգնած. «Մեր անտառներում հիմնականում կա չորս տեսակի ծառ՝ հաճարենի, կաղնի, սոճի, բոխի, վերջին տարիներին հաճարենին իր տեղը զիջում է բոխուն, կաղնին՝ բոխուն, սոճուն», - ասաց Ռուբեն Պետրոսյանը և ավելացրեց, որ իրենք աշխատանքներ են տանում, որպեսզի ծառերի հատման տեղում տնկեն իրենց ուզած ծառատեսակները։ Պետրոսյանը հավելեց, որ անտառավերականգնման աշխատանքների նոր կարգ է ընդունվել: Բացի այդ` միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր են իրականացվում, որ անտառները լիարժեք բարելավվեն։ Ռուբեն Պետրոսյանն ընդգծեց, որ ամենաշատ անտառային հրդեհներ եղել են 2010-ին: Իսկ հրդեհները նույնպես անապատացման վտանգ են առաջացնում: Ի դեպ, Մարտի 21- ին աշխարհը նշում է Անտառի միջազգային օրը: