Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը քառապատկվել է

Հասարակություն
index

2014 թվականի մարտի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3312.64 –ի դիմաց, արտահանվել է 11406.03 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այն հիմնականում առաքվել է Վրաստանի Հանրապետություն- 8815.58 տոննա, Ռուսաստանի Դաշնություն- 2486.97 տոննա, Իրաք- 66.72 տոննա, Արաբական Միացյալ Էմիրություններ - 36.60 տոննա, Ուկրաինա- 0.16 տոննա: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն