Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձևավորվեց Լեհաստանի Հայկական կազմակերպությունների խորհուրդը

Հասարակություն
0ce0b4ba2f5e2cffa705dca0ec5d11ca

Օրերս Վարշավայում տեղի ունեցավ Լեհաստանի հայկական կազմակերպությունների հերթական ժողովը, որին մասնակցում էին Լեհաստանում գործող 8 հայկական կազմակերպությունների նախագահներն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու` Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը: Ժողովի ընթացքում քննարկվեցին լեհահայ համայնքին հուզող բազմաբնույթ հարցեր: Այնուհետև ժողովի ավարտին ձևավորվեց Լեհաստանի Հայկական Կազմակերպությունների Խորհուրդը, որի նախագահ ընտրվեց Լեհաստանում հայ ազգային փոքրամասնության ներկայացուցչի թեկնածու Հրաչյա Բոյաջյանը, իսկ ղեկավար մարմնի անդամներ ընտրվեցին Մաչիեյ Բոհոշիևիչը, Բաբկեն Խանզադյանը, Կատաժինա Հովսեփյանն ու Ադամ Տերլեցկին: Խորհուրդը վերահաստատեց իր ծրագիրը` առավել ջիղով ու նվիրվածությամբ շարունակելու աշխատանքը` հանուն Լեհաստանում հայ համայնքի զորացման, հայկական մշակույթի, լեզվի և ավանդույթների պահպանման ու տարածման: Լեհաստանի Հայկական Կազմակերպությունների Խորհուրդ