Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահար ՊՆ բնակելի շենքերի մոտակայքում

Հասարակություն
089a2223784e5590bf785ba11885046e

Մարտի 19-ին, ժամը 02.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության բնակելի շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ԲՄՎ մակնիշի 08UO797 պ/հ (վարորդ՝ Ս. Գ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 33SV365 պ/հ (վարորդ՝ Վ. Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Տ. Ե.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:   ԱԻՆ