Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
article_img

Հենց նոր Ռուսաստանի Դաշնային խորհրդում ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու, ինչպես նաև ՌԴ-ի կազմում այլ սուբյեկտների ձևավորման համաձայնագիր: Այն ստորագրեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Հանրապետության և Ղրիմի խորհրդարանի պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Աքսյոնովը և Սևաստոպոլ քաղաքի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Չալինը: Այնուհետև հնչեց Ռուսաստանի հիմնը, որից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «Ռուսաստան»: Մինչ այդ, Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ուղերձ հղելով Դաշնային խորհրդում` Պուտինն ասել էր, որ Ղրիմի, ինչպես նաև Ռուսաստանի բնակչության գերակշիռ մասն աջակցում է Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնությանը։ «Հերթը Ռուսաստանի քաղաքական որոշմանն է, իսկ դա կարող է հիմնվել միայն ժողովրդի կամքի վրա»,- ասել էր Պուտինը: Նա, դիմելով Դաշնային խորհրդի անդամներին, Դումայի պատգամավորներին, Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին, խնդրել էր դիտարկել Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլը ՌԴ կազմ ներառելու հարցը և վավերացնել համապատասխան համաձայնագիրը: