Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ շուկայի պատասխանատուները կտուգանվեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Pak-shuka

Փակ շուկայի պատին փակցված «Проспект кафе» ցուցանակն անօրինական է։ Այս մասին մեր գրավոր հարցման պատասխանում նշել է Մշակույթի նախարարությունը: Պատասխանում նաև նշված է, որ իրենք ոչ միայն թույլտվություն չեն տվել, ավելին՝ արդեն դիմել են Երեւանի քաղաքապետարանին՝ այն ապամոնտաժելու համար։ Բայց դեռ ինչքան կմնա այս ցուցանակը պատին, հայտնի չէ։ Քաղաքապետարանում դեռ չեն ստացել գրությունը։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ապօրինի տեղադրման համար տուգանք անպայման լինում է: «Դրա հետ եթե ներկայացվում են կոնկրետ հիմնավորումներ ապամոնտաժելու համար, ապա ապամոնտաժվում է»: Եթե Մշակույթի նախարարության գրությունը տեղ չհասնի, քաղաքապետարանը չի ապամոնտաժի։ «Քանի որ ինքը մշակութային արժեք է ներկայացնում, էդ մասով մշակույթի նախարարությունը պետք է նախաձեռնի դա»: Բացի ապօրինի լինելուց, ցուցանակը նաև խախտում է «Լեզվի մասին» օրենքը։ Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախևառաջ պետք է գերակա լինի հայերենը. «Հայերենին զուգահեռ կարող են իրենց ցուցանակը տեղադրել նաև օտար որևէ լեզվով»: «Ա1+»-ի ահազանգով լեզվի տեսչությունը արձանագրություն է կազմել ցուցանակի առնչությամբ և ուսումնասիրություններից հետո կձեռնարկի որոշակի քայլեր: Մանրամասները` տեսանյութում