Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու ՀԷԿ՝ պետական արգելավայրերի տարածքում (տեսանյութ)

Հասարակություն
ցհակատ

Համահայկական բնապահպանական ճակատը պնդում է, որ «Արփա-3» և «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երը կառուցվում են պետական արգելավայրերի տարածքներում և պետք է ստանան բացասական եզրակացություն: Այսօր մենք բնապահպանության նախարարություն ենք ներկայացրել պաշտոնական նամակ այս խնդրի վերաբերյալ, որում մասնավորապես նշված է. «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն ս.թ. փետրվարի 14-ին փորձաքննության է ներկայացվել «Արփա-3» ՓՀԷԿ-ի շինարարության նախագիծը, որտեղ նշված է, որ տվյալ ՓՀԷԿ-ի կառուցվածքների զբաղեցնող տարածքներն ընդգրկված չեն «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրի տարածաշրջանում և գտնվում են ավելի քան 2 կմ հեռավորության վրա: Հասկանալու համար, թե ինչքանով է այս փաստը համապատասխանում իրականությանը, մենք ուսումնասիրեցինք արգելավայրի տեղադիրքը,կանոնադրությունն ու սահմանների նկարագիրը և համեմատեցինք դրանք նախատեսվող ՓՀԷԿ-ի կառույցների տեղադիրքի հետ: Պարզվում է, որ «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը գտնվում ծովի մակարդակից 2100-2470 մբարձրության վրա, Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը՝«Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը: Իսկ արգելավայրի կանոնադրության 6-րդ կետում հստակ գրված է, որ այդ տարածքում արգելվում է` նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու գետերից ջրառը: Քանի որ «Արփա-3» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Արփա գետի վրա` ծովի մակարդակից 2146-2287 մ բարձրության վրա, պարզ է, որ այն ուղղակի չի կարող արգելավայրի տարածքից դուրս գտնվել: Հետևաբար, այս նախագծին բնապահպանության նախարարությունը միանշանակ պետք է տա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն: Ավելին՝ տեսանյութում Համահայկական բնապահպանական ճակատ http://www.youtube.com/watch?v=mc9mEQWQS00&list=UU4eDpdANBx_Dtrlmc1Uav5Q&feature=share&index=1