Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոսիները էտվել՝ հենասյուներ են դարձել (տեսանյութ)

Մարզեր
կապան

Եղանակները հենց տաքանում են, Կապանի Չարենցի փողոցը մարդաշատ է դառնում: Գետափնյա հատվածով զբոսնելը հատկապես երեկոյան ժամերին շատերի սիրած զբաղմունքն է: Հաստաբուն, սաղարթախիտ սոսիներն են այս փողոցի ամբողջ հմայքը, որոնք մարզկենտրոն այցելած զբոսաշրջիկների ուշադրությունից անգամ չէին վրիպում: Կապանի կոմունալ ծառայության իրականացրած էտման արդյունքում ներկայումս Չարենցի փողոցը կարծես կորցրել է իր երբեմնի հմայքը: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ ծառերը հենասյուների են վերածվել:   Տեսանյութը Կապանի «ՍՈՍԻ» ՀԸ-ի