Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքը` «արաղի լոբբի» (տեսանյութ)

Հարցազրույց
568b1eea7e3273111c1310463a313fc0

«Արաղի լոբբի»` շահույթ հետապնդելու հատուկ նպատակով: Այսպես է բնութագրում «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: «Այդպես կարող են նաեւ պոռնո ֆիլմեր էլ ցուցադրել` ռեյտինգը կավելանա»,- նկատեց նա: Այս նախագծով նախատեսվում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդումը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ` երեկոյան ժամը 22-ից առավոտյան 06:00-ն: Նա համամիտ է ընդդիմադիր պատգամավորների հետ, որ այս նախագծի ընդունումը հետապնդում է մասնավոր շահ. «Մի կողմից օղի վաճառողների, մյուս կողմից` գովազդակիրների համար: Աստված տա, արագ իմանանք, թե որ հեռուստաընկերություններով է լինելու այդ գովազդը: Սակայն ուզում եմ ասել, որ հեռուստաընկերություններին դա շոշափելի եկամուտներ չի ավելացնի, քանի որ գովազդի սահմանափակ ժամաքանակ կա»: Պարոն Բարսեղյանը համոզված է` նման նախագիծ առաջ քաշելուց առաջ նախեւառաջ պետք է հետազոտություններ լինեին եւ ուսումնասիրվեր միջազգային փորձը, ինչը չի արվել: