Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշորացումից համայնքներին վտանգ կա՞

Հասարակություն
MANYA-1

Համայնքի ղեկավարներն ու գյուղացիներն անհանգստացած են: Նրանց անհանգստության պատճառը համայնքների խոշորացման մասին կառավարության նոր նախագիծն է: Արարատի մարզի Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը դեմ է համայնքների խոշորացմանը. «Եթե պետք է 4 համայնքները միավորվեն, ֆիզիկապես և ֆինանսապես մեկ կենտրոն դառնան, այդ դեպքում համաձայն չեմ», - ասաց նա: Մարտիրոսյանի խոսքով՝ համայնքները խոշորացնելիս Արարատյան դաշտավայրի համար յուրօրինակ մոտեցում է անհրաժեշտ մշակել: Ըստ նրա՝ յուրաքանչյուր համայնք ունի իր ավանդույթները, նիստուկացը, իսկ միավորվելուց համայնքներին վտանգ կսպառնա. «Համայնքը մի ընտանիք է, որը կառավարելու համար յուրօրինակ մոտեցում է պետք, իսկ էդ խոշորացումը, որ եղավ, մինչև կարողանա ընտրված համայնքի ղեկավարը էդ ամենին տիրապետի, շատ ժամանակ է պետք», - նկատում է Ղազար Մարտիրոսյանը: Գյուղի բնակիչներից մեկը նույնպես դեմ արտահայտվեց համայնքների խոշորացմանը. «Թող էսպես էլ մնա, մի գյուղապետը հազիվ է մի գյուղի բնակիչների հարցերը լուծում, ուր մնաց թե 2 գյուղի բնակիչները խնդիրները կարողան լուծել»: Համայնքների խոշորացման ծրագիրը Արմավիրի մարզի Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանի սրտով էլ չէ: Նրան անհանգստացնում է հատկապես համայնքի ղեկավարի ընտրության հարցը. «Եթե 3 գյուղերը մեկ համայնք դարձնեն, ընտրությունների ժամանակ ամեն գյուղից մեկը գյուղապետի թեկնածու դնի, ո՞նցա լինելու ընտրությունները, նմատատիպ խնդիրներ շատ կլինեն խոշորացնելիս», - նշում է Արևիկ համայնքի ղեկավարը: 3 աշակերտների մայր Անահիտը դժգոհում է՝ համայնքները խոշորացնելիս նաև ինքը կտուժի. «Դպրոցը մեկը կսարքեն, ստիպված կլինեն երեխաները մի քանի կիլոմետր հեռավորությամբ դպրոց գնալ»:   MANYA 2