Բացել լրահոսը Փակել լրահոսը
886446721_29203611035936039_6405584311387717580_n
A A
Պաշտոնական

Սահմանվել է ՌԴ-ից կանխիկ արժույթի արտահանման արգելք

ՊԵԿ-ից հայտնում են․

Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք։

Մասնավորապես, արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՏՄ անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը.

▪️ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում,

▪️իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անկախ գումարի չափից, բացառությամբ՝ հրամանագրով սահմանված դեպքերի։

Կոմիտեն հորդորում է, Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս, նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։