Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-11-03 103051
A A
Հասարակություն

Ռուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ

Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա գյուղի դպրոցին, որտեղ մարդասիրական օգնություն էր բաժանվում: Հարվածի հետևանքով, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է առնվազն 26 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ ու անհետ կորածներ։ Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը հայտնել է, որ 27 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

 
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան հայտնել է, որ մարդկանց մի մասը դեռ փլատակների տակ է: Ըստ նրա՝ առաջին հարվածին հաջորդել է երկրորդը, ինչի հետևանքով ինը ռումբ է ընկել գյուղի վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հարվածները թիրախավորել են դպրոցի շենքը, որտեղ մարդիկ ապաստան էին գտել մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ։