Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» բողոքարկել է որոշումը

Սպորտ
sport-shirak-foto

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը բողոքարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշումը։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Շիրակի» ղեկավարությունը կարգապահական կոմիտեին խնդրել է վերանայել այդ որոշումը: Հիշեցնենք, որ «Շիրակ» - «Գանձասար» խաղին երկրպագուների վատ պահվածքի համար Գյումրիի ակումբը տուգանվել է 150 հազար դրամով, իսկ գալիք երկու տնային խաղերը թիմը պետք է անցկացնի առանց հանդիսականների։