Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ուսանողները շախմատ կխաղան ռուսների և ուկրաինացիների հետ (տեսանյութ)

Սպորտ
chatinyan

Մարտի 12- 16-ը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում տեղի կունենա միանգամից 3 միջոցառում: Գիտաժողովից ու մշակութային միջոցառումից բացի, նախատեսվում է Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի միջազգային գավաթի անդրանիկ մրցաշար անցկացնել. «Մասնակցելու են 10 բուհերից ուսանողներ, այդ թվում նաև՝ Ռուսաստանից և Ուկրաինայից»,- տեղեկացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռաֆայել Չատինյանը։ Պարոն Չատինյանը նշեց, որ միջհամալսարանական շախմատային խաղերում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողները մշտապես բարձր ցուցանիշներ են ապահովել. «2009 թվականից համալսարանում հիմնադրվել է ակումբ, որտեղ ուսանողները ակտիվ պարապում են»։ Պարոն Չատինյանը հույս հայտնեց, որ շախմատային մրցաշարը կունենա ավանդական բնույթ. «Հետագա տարիները ցույց կտան, թե մրցաշարը ինչ հաջողություններ կունենա, բայց փաստը, որ արդեն անդրանիկ մրցաշարին մասնակցում են 3 երկրներից մասնակիցներ, արդեն խոստումնալից է»,-եզրափակեց նա։