Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդները որոշեցին ուժեղագույններին

Սպորտ
IMG_8134

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը, տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոն հռչակվեցին շիրակցի Արթուր Հովհաննիսյանը (49 կգ քաշային կարգ), օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արսեն Պողոսյանը (52 կգ), պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Շահվերդյանը (56 կգ), գյումրեցի Ժորա Համազարյանը (60 կգ), դինամոյական Արմեն Մխիթարյանը (64 կգ), գյումրեցի Տիգրան Մելքոնյանը (69 կգ), Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Գեւորգ Պետրոսյանը (75 կգ), Եվրոպայի պատանիների առաջնության մրցանակակիր Նարեկ Մանասյանը (81 կգ), Սերյոժա Հակոբյանը (91 կգ) եւ Գնել Մուրադյանը (գերծանր քաշ): Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը ապրիլի 10-25-ը Բուլղարիայում կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը: