Նազելի Հովհաննիսյանը հռչակվեց Հայաստանի չեմպիոն
Կայացան Հայաստանի սամբոյի կանանց եւ աղջիկների առաջնությունները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարվա մրցաշարին մասնակցել են Երեւանի, Արցախի, Շիրակի, Արարատի, Տավուշի մարզերի լավագույն մարզուհիները: Գերազանց ելույթ ունեցան Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ Քնարիկ Ստամբոլցյանը, Ռոզա Խաչատրյանը, Երջանիկ Աբգարյանը, Սոսե Բալասանյանը, որոնք հերթական անգամ հաստատեցին իրենց բարձր կարգը: Առաջնությունում ի հայտ եկան նաեւ նոր անուններ, ովքեր մոտ ապագայում կարող են պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում: Մասնավորապես, հանրապետության չեմպիոն առաջին անգամ հռչակվեցին` աղջիկներից Նազելի Հովհաննիսյանը (40 կգ քաշային կարգ), Իրինա Հունանյանը (44 կգ), Մարիետա Ղազարյանը (48 կգ), Լիանա Միքայելյանը (52 կգ), Ռոզա Աբաջյանը 56 կգ, Ռայա Հայրապետյանը 60 կգ, Լառա Հայրապետյանը 65 կգ, Լինդա Հովսեփյանը 70 կգ, Նելլի Ավետիսյանը (78 կգ), կանանցից` Լուսինե Վարդանյանը (60 կգ), Գայանե Խաչատրյանը (64 կգ), Արմինե Սահակյանը (68 կգ), Քրիստինե Ղազարյանը (72 կգ):