A
A
«Շիրակը» կտուգանվի ու կխաղա առանց հանդիսականի
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» երկու հանդիպում կանցկացնի առանց հանդիսականների: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մարտի 2-ին կայացած «Շիրակ» - «Գանձասար» խաղում հանդիսականների վատ պահվածքի համար ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որոշել է «Շիրակ» ակումբին տուգանել 150.000 դրամով, իսկ առաջիկա երկու տնային խաղերն անցկացնել առանց հանդիսականների: «Փյունիկ» եւ «Բանանց» ակումբները տուգանվել են 200 հազարական դրամով՝ դրանց դուստր թիմերի խաղի ժամանակ ֆուտբոլիստների միչեւ տեղի ունեցած հրմշտոցի համար: