Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմրցի Թուրքիայի հետ

Սպորտ
sport-borba

Մարտի 15-17-ին Լոս Անջելեսում նախատեսված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա ընտրական Ա խմբում: Դա հայտնի դարձավ այսօր կայացած վիճակահանության ժամանակ: Մեր թիմի մրցակիցներն են Իրանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Թուրքիայի ընտրանիները: Ընտրական Բ խմբում ընդգրկվել են Ռուսաստանի, Մոնղոլիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի եւ Վրաստանի հավաքականները: Խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կվիճարկեն բրոնզե պարգեւները, իսկ հաղթողները եզրափակիչում կորոշեն աշխարհի նոր գավաթակրին: Հայաստանի հավաքականը այդ մրցումներում հանդես կգա այսպիսի կազմով. Արտակ Հովհաննիսյան (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Արթուր Առաքելյան (65 կգ), Դավիթ Ափոյան (70 կգ), Վարուժան Կոջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Վիկտոր Կազիշվիլի (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ):