Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առեւտուր չկա, բայց հարկերը պետք է վճարել (տեսանյութ)

Հասարակություն
arevtur

Վալոդյա Պապիկը արդեն 22 տարի է՝ աշխատում է Գնունու տոնավաճառում։ Ավտոպահեստամասեր է վաճառում։ Այսօր տարիների աշխատանքի մասին միայն սևացած ձեռքերն ու հիվանդություններն են վկայում։ Անգամ օրվա հացը վաստակելն է դժվար։ Առեւտուր չկա, բայց պարտադիր գումարները վճարելն անհրաժեշտ է։ Տոնավաճառի աշխատակիցները ցույց են տալիս մի քանի օր առաջ փակված տաղավարը։ Հարկային մարմինը կապարակնքել է։ Դիտեք տեսանյութը