Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստներն ազատ են արձակվել

Քաղաքականություն
putin2

ՌԴ դեսպանատան մոտ այսօր ակցիայի մասնակից, ձերբակալված 4 ակտիվիստները` Տիգրան Պարսիլյանը, Էդուարդ Մկրտչյանը, Անտոն Իվչենկոն եւ Լալա Ասլիկյանն ազատ են արձակվել: Նրանք ձերբակալվել էին ակցիայի ժամանակ, երբ ոստիկանության աշխատակիցները նրանց հրում էին դեպի մայթ, իսկ ապա` պարտադրում անցնել մյուս մայթ: Ձերբակալված ակտիվիստները մեկ-երկու ժամ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում պահվելուց հետո առանձին-առանձին ազատ են արձակվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաչական օրենսգրքի 182 հոդվածով` ոստիկանության օրինական պահանջը չկատարելու մեղադրանքով: