Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկերական խաղ՝ ՌԴ ազգային թիմի հետ

Սպորտ
sport-rusastan-hajastan-foto

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընկերական խաղ կանցկացնի Ռուսաստանի ազգային թիմի հետ: Այս խաղով ռուսները սկսում են պատրաստվել 2014 թվականի աշխարհի առաջնությանը, իսկ Հայաստանը` 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Նախկինում վիճակահանությունը երկու անգամ նույն խմբում է ընդգրկել դաշնակից երկրների ընտրանիներին: 2000 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկու խաղերում էլ հաղթանակ են տոնել ռուս ֆուտբոլիստները` 3:0 Երեւանում, 2:0` Մոսկվայում: Եվրո-2012-ի ընտրարշավում Հայաստանում թիմերը գրոսմայստերական ոչ-ոքի են արել` 0:0, իսկ Սանկտ Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել է Ռուսաստանը: Երկու երկրների առաջին ընկերական հանդիպումը կկայանա Կրասնոդարում, որտեղ շատ են եւ Ռուսաստանի, եւ Հայաստանի երկրպագուները, ուստի հետաքրքիր հակամարտություն է սպասվում նաեւ «Կուբան» մարզադաշտի տրիբունաներում: Խաղը չնայած ընկերական է, սակայն բուքմեյքերները լիովին հավատում են Ռուսաստանի հավաքականին, որի շանսերը 7 անգամ շատ է Հայաստանից: Դաշտի տերերի հաղթանակը հավասար է 1,39 գործակից, հյուրերինը` 9,10, իսկ ոչ-ոքին` 4,95: Ռուսաստան - Հայաստան խաղը կսկսի Երեւանի ժամանակով 18:00-ին: