A
A
Հովհաննես Դավթյանը 3-րդն էր Պրահայում
Պրահայում ավարտված ձյուդոյի տղամարդկանց Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկ մեդալ: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը հաղթահարելով նախնական արգելքները մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մեր մարզիկի հաղթարշավը ընդհատեց Բելառուսը ներկայացնող ադրբեջանցի ձյուդոյիստ Արիֆ Բաղիրովը: 3-րդ տեղի համար մրցամարտում Հովհաննես Դավթյանը մաքուր հաղթանակ տարավ բուլղարացի Յանիսլավ Գերչեւի նկատմամբ եւ արժանացավ բրոզե մեդալի: Մեր մնացած 6 ձյուդոյիստները ավելի համեստ տեղեր զբաղեցրին: