Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շքանշան՝ սպարապետի մորը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
վազգեն

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյանի 55-ամյակի առիթով նրա մայրը՝ Գրետա մայրիկն ի վիճակի չէ անձամբ շնորհավորանքներ ընդունել։ Երեկվանից նա «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում է՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ախտորոշմամբ։ Տիկին Գրետայի վիճակը գնահատվում է կայուն ծանր ։ Արարատ գյուղում՝ Վազգեն Սարգսյանի հայրական տանը մի քանի օր է հյուրերի պակաս չկա։ Սպարապետի մարտական ընկերների մի մասը նախօրեին էր այցելել Սարգսյաններին։ Նրանք «Ասպետաց մայր» շքանշան էին բերել Սպարապետի մորը, որը շնորհել էր «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիան»: Տիկին Գրետայի առողջական վիճակն այնքան վատ էր, որ նա չկարողացավ անձամբ ընդունել հյուրերին։ «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» նախագահ, գեներալ Արսեն Ֆիդանյանը մշտապես հիշում է Վազգեն Սարգսյանի խորհուրդները. «Մենք ՀՀ-ում ու ԼՂՀ-ում միշտ պետք է հիշենք, որ եղել է Վազգեն Սարգսյան»: Արարատում Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի դռները չեն փակվում։ Թանգարանում ցուցադրվում են Վազգեն Սարգսյանին պատկանող անձնական 1000-ից ավելի իրեր եւ կենդանության օրոք ստացած նվերներ: Ի դեպ, ցուցանմուշներն այնքան շատ են, որ մեծ մասը պահոցներում են, եւ փոքր տարածքի պատճառով չեն ներկայացվում այցելուներին։ Տեսանյութը՝ ստորեւ