A
A
Հրաշալի քառյակը
Երեւանում տեղի ունեցող շախմատի Եվրեպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանից հաջող են մեկնարկել 4 շախմատիստ: Այսօր կայացած երկու տուրից հետո երկուական միավոր են վաստակել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը եւ Զավեն Անդրիասյանը: Իսկ ահա հաղթանակով սկսած մեր մյուս ներկայացուցիչները միավորներ կորցրեցին այս տուրում եւ հայտնվեցին հետապնդողների դերում: Հատկապես անսպասելի էին Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Քոթանջյանի եւ 2013 թվականի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանի կրած պարտությունը: Վաղը տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Ցանկալի է, որ մեր առաջատար շախմատիստները չընկնեն իրար հետ եւ միավորներ չխլեն միմյանցից: