Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ եւ ԱՄՆ համագործակցությունը կշարունակվի

Պաշտոնական
VAG0272new

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը քննարկեցին Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2013 թվականին Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները: Առաջիկա տարվա համար նախանշվող ծրագրերը ներառում են համագործակցություն էներգետիկայի դիվերսիֆկացման ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում, աշխատանքներ՝ ուղղված երկկողմ առևտրի ու ներդրումների մեծացմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Ելնելով պետական գնումներում կատարված բարեփոխումների նախկին ձեռքբերումներից՝ Հայաստանը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ համագործակցությունը վերապատրաստման ու աջակցության ծրագրերում:   ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին